Մոսկովյան բորսայում կսկսեն առևտուր անել հայկական դրամով
Մոսկվայի բորսայում մինչև 2020 թվականը կսկեն առևտուր անել նաև հայկական դրամով: Vedomosti-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Բորսայի արժութային շուկայի զարգացման վարչության ղեկավար Դմիտրի Պիսկուլովը:
Հայկական դրամի հետ միաժամանակ կարող են առևտուր անել Իրանի, Վիետնամի ազգային արժույթներով, իսկ մինչ այդ՝ 2018-ին թուրքական լիրայով:
«Կա մասնակիցների կողմից պահանջարկ: Երկրների միջև կան տնտեսական հարաբերություններ: Քաղաքական առումով էլ աջակցություն կա»,-ասել է նա:
Հիմա մոսկովյան բորսայում առևտուր իրականացնում են դոլարով, եվրոյով, ֆունտով, ֆրանկով, հոնկոնգյան դոլարով, չինական յուանով, բելառուսական ռուբլիով, ղազախական արժույթով: