«Երկիր Ծիրանի»-ն իրազեկում է Մասիսում տիրող էկոլոգիական իրավիճակի մասին
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Մասիս քաղաքում տիրող գարշահոտության խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմել էր բնապահպանության և առողջապահության նախարարություններ, որին ի պատասխան 03.10.2017 թվականին բնապահպանության նախարարությունից հայտնել են. «հեղուկի և օդային ավազից վերցրած նմուշի և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հեղուկում և մթնոլորտային օդում առկա մի շարք նյութեր զգալիորեն գերազանցել են սահմանային թույլատրելի խտությունները»:
Կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է. «Հրապարակավ դիմում ենք պատկան մարմիններին՝ ՀՀ գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, առողջապահության և բնապահպանության նախարարներին, շտապ վերացնել պատճառված վնասները, լուծում տալ խնդրին՝ վերացնել հետևանքները, հայտնաբերել մեղավորներին և նրանց նկատմամբ նախաձեռնել պատասխանատվության կանչելու գործընթաց:
Կից ներկայացնում են բնապահպանության և առողջապահության նախարարությունների պատասխան գրությունները:
Հարակից հրապարակումներ`
- Մասիսում տարածված գարշահոտությունը «Նաիրիտ» գործարանի հրդեհի արգասիք չէ. ԱԻՆ
- Մասիսի գարշահոտության մասին «Երկիր Ծիրանի»-ն հարցեր է ուղղում նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան