Ո՞ր կուսակցությունները կմասնակցեն Արտաշատի և Գորիսի համայնքապետերի ընտրություններին
Հոկտեմբերի 11-ից կմեկնարկի Արարատի մարզի Արտաշատ և Սյունիքի մարզի Գորիս համայնքների համայքապետերի՝ նոյեմբերի 5-ին կայանալիք արտահերթ ընտրությունների թեկնածուների առաջադրման գործընթացը։ Այս պահի դրությամբ հայտնի է, որ ՀՀԿ-ն Արտաշատի քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կարեն Բենիամինյանի թեկնածությունը, իսկ «Ելք»-ն առհասարակ հրաժարվել է այս ՏԻՄ ընտրություններին մասնակցելու գաղափարից։ Իսկ մասնակցելո՞ւ են արդյոք երկու համայքներում կայանալիք ընտրություններին ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքը և «Երկիր ծիրանին»։ Panorama.am-ի թղթակիցը փորձեց ճշտել քաղաքական նշված ուժերի ներկայացուցիչներից։
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հակառակ մի շարք համայքների՝ Արտաշատում և Գորիսում իրենք թեկնածուներ չեն առաջադրել։
«34 խոշորացվող համայնք կա, ամեն տեղում 3-4 ավագանու թեկնածու ունենք։ 4 տեղում համայնքապետի թեկնածու ունենք, բայց Արտաշատում և Գորիսում՝ ոչ»,- ասաց նա։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն իր հերթին նախ նշեց, որ հանգամանքների բերումով չի հետաքրքրվել ՏԻՄ ընտրությունների թեմայով, այնուհետ հավելեց, որ դաշինքում այդ հարցով քննարկումներ չեն եղել։
«Որքան գիտեմ՝ դա օրակարգային հարց չէ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է «Երկիր ծիրանի» կուակցությանը, ապա մամուլի հարցերով պատասխանատու Սեդա Մելիքյանը տեղեկացրեց, որ այս և մյուս թեմաների շուրջ պարզաբանումներ կնրկայացնեն միայն առաջիկա ուրբաթ կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- «Ելք»-ը ՏԻՄ ընտրություններին չի մասնակցի. Մանե Թանդիլյան
- ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն գրեթե բոլոր համայնքներում կունենա թեկնածուներ
- Կարեն Բենիամինյանը Արտաշատի քաղաքապետարանը համալրում է յուրայիններով. «Հրապարակ»
- Նոյեմբերի 5-ին 52 բնակավայրում համայնքապետ են ընտրելու
- «Ծառուկյան դաշինքում» որոշել են ՏԻՄ ընտրություններում սուր առճակատման չգնալ. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները