Թուրք նախարարը հրաժարվել է հանդիպել ամերիկացի դեսպանի հետ
ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև վիզաներ չտրամադրելու հետ կապված լարվածությունն ավելի է խորանում:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոհն Բասսը ցանկացել է թեմայի շուրջ զրույցել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի հետ, սակայն վերջինս մերժել է ԱՄՆ-ի դեսպանի առաջարկը: Աղբյուրը չի նշում, թե որն է եղել մերժման պատճառը:
Թուրքիայում ԱՄՆ-ի փոխդեսպան Փիլիփ Քոսնեթը վիզաների հարցով հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Այնտեղ ամերիկացի պաշտոնյային ասվել է, որ Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն ետ կկանգնի իր որոշումից և կշարունակի վիզաներ տրամադրել թուրքերին:
Նույն աղբյուրը գրում է, որ թուրքական «Հյուրիյեթ» պարբերականում այսօր տեղ գտած հրապարակման համաձայն իրականում թուրք-ամերիկյան ճգնաժամի պատճառը ամերիկյան հյուպաստոսության ևս մեկ աշխատակցի ձերբակալությունն է:
Բանն այն է, որ նախօրեին Ստամբուլի դատախազությունը որոշում է կայացրել ձերբակալել հյուպատոսարանի ևս մեկ աշխատակցի, որի կինը կասկածվում է գյուլենականների հետ կապ ունենալու մեջ: Այս որոշումից հետո էլ ԱՄՆ դադարեցրել է Թուրքայի քաղաքացիներին վիզաներ տրամադրել: Նշվում է, որ վերոնշյալ անձը առայժմ հյուպատոսարանից դուրս չի եկել ու չի ձերբակալվել:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները փորձում են շանտաժի ենթարկել Եվրոպային
- ԱՄՆ-ն և Թուրքիան դադարեցրել են երկկողմանի վիզաների տրամադրումը
- ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև դիվանագիտական նոր սկանդալ է հասունանում
- Ամերիկացի դեսպանն անհանգստացած է Թուրքիայի պահվածքից
- ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Թուրքիայում իր հյուպատոսարանի աշխատակցի ձերբակալման կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան