Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին ազատել են աշխատանքից սեքս-սկանդալի պատճառով
«Սպանել Բիլին», «Մատանիների տիրակալը» ֆիլմերի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին ազատել են սեփական ընկերությունից սեքս-սկանդալի պատճառով: Վեստի.ռու-ն, հղում անելով New York Times-ին, գրում է, որ նման որոշում է ընդունել ընկերության տնօրենների խորհուրդը: Կինոընկերության աշխատակցի արարքը նրանք որակել են անպատշաճ:
Լրագրողների հետաքննության տվյալների համաձայն, Հարվի Վայնշտեյնը գերթե 30 տարի սեռական ոտնձգություններ է կատարել կանանց նկատմամբ: Նա սեքս-ծառայությունների դիամց խոստացել է օգնել աշխատանքում առաջ գնալ: Նրա «զոհերի» ցուցակը տպավորիչ է՝ հայտնի դերասանուհիներ, մոդելներ, պրոդյուսերի օգնականներ և ուրիշներ: Որևէ դեպք այդպես էլ դատարան չի հասել:
Ավելի վաղ նա ընդունել էր իր մեղքը և նույնիսկ ներողություն խնդրել իր զոհերից: Բայց, չնայած դրան, նախատեսում է դատի տալ հրատարակությանը, որը հրապարակել էր սեքս-սկանդալի մասին հետաքննությունը: