ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև դիվանագիտական նոր սկանդալ է հասունանում
Եվ ԱՄՆ-ն, և Թուրքիան կասեցրել են երկու պետությունների միջև վիզաների տրամադրումն այն բանից հետո, երբ անցած շաբաթ Ստամբուլում ձերբակալվեց ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցը։ Այս մասին գրում է CNN լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցը Թուրքիայի քաղաքացի է եղել, ում ձերբակալել են լրտեսության և Թուրքիայի սահմանադրական կարգին և իշխանությանը վնաս հասցնելու փորձերի մեղադրանքով։
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունն իր խորին մտահոգությունն է հայտնում Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալության վերաբերյալ և նրա դեմ հարուցված մեղադրանքները համարում է անհիմն և հակասող։
«Վերջին իրադարձությունները ստիպել են ԱՄՆ կառավարությանը վերանայել ԱՄՆ առաքելության և անձնակազմի նկատմամբ Թուրքիայի կառավարության հանձնառությունը: Մեր դեսպանատուն և հյուպատոսության այցելուների թիվը կրճատելու համար մենք դադարեցրել ենք բոլոր ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը»,- այս մասին նշված է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
Financial Times պարբերականի փոխանցմամբ էլ՝ այս հայտարարությունների ֆոնին, կիրակի երեկոյան թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկում է գրանցել՝ Թուրքական լիրան մեկ դոլարի դիմաց 3.6-ից հասել է 3.9։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան