Դատական հաջորդ նիստին հարցաքննվելու է Սամվել Բաբայանը
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական նիստը: Հրապարակվեցին փողերի լվացման մեջ մեղադրվող ամբաստանյալներից երեքի ցուցմունքները: Փողերի լվացման դրվագով Սամվել Բաբայանն առանձին չհարցաքննվեց, նախագահող դատավոր Արշակ Վարդանյանն ասաց, որ Ս. Բաբայանը հաջորդ նիստին ցուցմունք կտա երկու դրվագի վերաբերյալ էլ:
Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը կհարցաքննվեն հաջորդ նիստին՝ հոկտեմբերի 16-ին:
Սամվել Բաբայանը հետաքրքրվեց, թե ի՞նչ հերթականությամբ են հարցաքննվելու:
«Մնացածը տալո՞ւ են, հետո ես, թե՞ հակառակը»,- հարցրեց նա:
Դատավորն ասաց, որ կարող է թողնել ամբաստանյալների հայեցողությանը, ապա հավելեց. «Տեղում՝ նիստի ընթացքում կորոշենք, նաև հաշվի առնելով ձեր կարծիքը»:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Սանասար Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Հարակից հրապարակումներ`
- Սա զենք, զինամթերք չի կարող կոչվել. Սամվել Բաբայան
- «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում. Սամվել Բաբայան
- «Բա մեզ ե՞րբ է ձեռք տալիս, դա չեք ուզում իմանա՞լ». Սամվել Բաբայանը՝ դատավորին
- Մեկնարկել է «Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական առաջին նիստը
- Հույս ունենք՝ դատարանը բոլոր փաստերն օբյեկտիվորեն կգնահատի. Սամվել Բաբայանի պաշտպան
- ԱԱԾ-ն ավարտեց Սամվել Բաբայանի գործով նախաքննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան