Սոֆիայում նշվել է Հայաստանից Բուլղարիա «ներմուծված» բադմինթոն մարզաձևի 50-ամյակը
Սոֆիայի «Եվրոպա» սպորտային համալիրում մեծ հանդիսությամբ նշվել է Բուլղարիայում բադմինթոն մարզաձևի սկզբնավորման և բադմինթոնի ֆեդերացիայի հիմնադրման 50-ամյակը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հրավիրյալների թվում էին Բուլղարիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, այս մարզաձևում համաշխարհային ճանաչում ունեցող, այդ թվում նաև հայազգի վաստակաշատ մարզիկներ: Պատվավոր հյուրերի շարքում էր ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ԲՀ բադմինթոնի ֆեդերացիայի հիմնադիր և նախագահ, Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, բադմինթոնի աշխարհի առաջնությունների բազմակի մեդալակիր Բյուզանդ Կասաբյանը:
ԱԳՆ-ից նշում են, որ բադմինթոնը որպես մարզաձև Բուլղարիա է «ներմուծվել» 50 տարի առաջ Հայաստանից՝ բուլղարահայ Բյուզանդ Կասաբյանի նախաձեռնությամբ և ջանքերով: Ծանոթանալով Հայաստանում բանդիմթոնին՝ նա որոշել է տարածել այդ մարզաձևն իր հայրենի Բուլղարիայում:
1967 թվականին Պլովդիվ քաղաքում նա կազմակերպել է Բուլղարիայի անդրանիկ առաջնությունը և այդպիսով ստեղծվել է Բուլղարիայի բադմինթոնի ֆեդերացիան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան