«Ելք»-ը ՏԻՄ ընտրություններին չի մասնակցի. Մանե Թանդիլյան
Հայաստանը ոչ թե անդամակցել է ԵԱՏՄ-ին, այլ պատանդառվել՝ գազի մատակարարումը դադարեցնելու, Ադրբեջանին զենք վաճառելու, պատերազմ հրահրելու և այլ լծակներով: ԱԺ-ում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման գնահատական հնչեցրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների թեմային՝ պատգամավորը նշեց, որ դաշինքում քննարկել է հարցը և լրջորեն վերլուծելով 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների մարզային արդյունքները՝ հանգել եզրակացության, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց առաջ անհրաժեշտ է որոշակի կառուցվածքային փոփոխություններ իրականացնել:
«Անհրաժեշտ են ուժեղացումներ մարզերում, ընդհուպ՝ կադրային փոփոխություններ: «Ելք» դաշինքում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի այս բոլոր հարցերով: Մենք հույս ունենք, այս ամենի արդյունքում, որ արդեն հաջորդ ՏԻՄ ընտրություններին ակտիվորեն կմասնակցենք»,- ասաց նա:
Հանդիպմանը ներկա «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ իր հերթին նկատեց, որ որքան էլ կարևորում են ՏԻՄ ընտրությունները, սակայն չեն ուզում առաջնորդվել օլիմպիական սկզբունքով. «Այդ է պատճառը, որ որոշել ենք այս անգամ ընտրություններին չմասնակցել, այլ պատրաստվել գալիք ընտրություններին»:
Անդրադառնալով ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Պեդրո Ագրամունտի հրաժարականին՝ նիկոլ Փաշինյանը նշեց, որ այստեղ անսպասելի ոչինչ չկար. «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա շատ ճիշտ կլինի, որ ԵԽԽՎ-ն որոշակի հետաքննություն սկսի՝ ստուգելու հայտնի որոշումների ծագումնաբանությունը, որոնք նշանակալի ազդեցություն ունեցան և խթան դարձան ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները