Դավիթ Հովհաննիսյան. Հայ-թուրքական արձանագրությունները շատ թանկ գնով վաճառվեցին Ադրբեջանին
«Հայ-թուրքական արձանագրությունները շատ թանկ գնով վաճառվեցին Ադրբեջանին: Թուրքիան ունեցավ նյութական ու ոչ նյութական լուրջ ձեռքբերումներ»,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց արևելագետ, Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, արձանագրությունները ստորագրելիս Թուրքիան առաջնորդվել է հստակ հաշվարկով ու դրա արդյունքում շատ բան է շահել:
«Հաշվի առեք, որ այս գործընթացն առկախված է, ինչը հնարավորություն է տալիո, որ հայ-թուրքական հարաբերությունները դարձնի ոչ հայ-թուրքական հարաբերություններ, այլ թուրք-ամերիկյան, թուրք-ռուսական, թուրք-եվրոպական»,-ասաց արևելագետը:
Դ. Հովհաննիսյանի հաոզմամբ, Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները հնարավոր կլինի կարգավորել այն ժամանակ, երբ երկու երկրների ղեկավար ուժերը գան սկզբունքային որոշման:
«Դրանից հետո նոր գալիս են այլ երկրների շահերը, որոնք կարող են ինչ-որ պահի որոշիչ դեր կատարել, բայց առաջնայինը Թուրքիայի ու Հայաստանի որոշումներն են»,-կարծիք հայտնեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
- Hurriyet. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի ժողովրդավարացման անհրաժեշտ պայմաններից էր
- Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին ելույթը շատ տրամաբանական և սպասված էր. թուրքագետ
- Թուրքագետ. Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացից Հայաստանը դուրս է գալիս որպես շահող
- Դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ. Նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին