ԱԳՆ խոսնակ. Ադրբեջանի նախագահը շարունակում է սադրանքները
«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին Ադրբեջանի նախագահը շարունակում է սադրանքների դիմել»,-այս մասին թվիթերի իր միկրոբոլգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա հիշեցրել է, այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից 19-ամյա զինծառայող է սպանվել:
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է՝ բոլորին վաղուց հայտնի է, որ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը դիմում է սադրանքների՝ փորձելով պղտորել մթնոլորտը: Վերջին հայտարարությունները այդ շարքից էին՝ միակ տարբերությամբ, որ այդ սադրանքն իրականացվել է Բաքվի կենտրոնում, այլ ոչ թե Արցախի հետ շփման գծում կամ Հայաստանի հետ սահմանին»,-անդրադառնալով Ալիևի հայտարարություններին՝ ասել էր ՀՀ նախագահի խոսնակը:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Հայաստանի զորամասերից մեկում զինծառայող է զոհվել
- Մեզ հունից հանելու փորձերը ի սկզբանե ձախողված են. ՀՀ նախագահի մամուլի խոսնակ
- Մինսկի խումբ. Երկու նախագահները հաստատել են բանակցային գործընթացը վերսկսելու իրենց պատրաստակամությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան