Էմինեմը ռեփով հանդես է եկել Թրամփի դեմ
Ամերիկացի ռեփեր Էմինեմն իր կատարմամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Գազետա.ռու կայքը, հղում անելով Rolling Stone-ին, գրում է, որ ռեփերը եղել է BET Hip Hop Awards մրցանակաբաշխություն հյուրերից: Իր ելույթում նա խստորեն քննադատել է երկրի ղեկավարին մի շարք հարցերում, այդ թվում՝ միգրացիա, կոռուպցիա, ռասիզմ, զենքի շրջանառության վերահսկողություն:
Էմինեմն ավարտել է ռեփը՝ դիմելով երկրպագուներին: Երաժշտի խոսքով, վերջնագիր է ներկայացնում այն երկրպագուներին, ովքեր նաև աջակցում են Թրամփին. «Դուք կամ կողմ եք, կամ դեմ»:
Էմինեմը նշել է, որ եթե իր երկրպագուները չեն կարող որոշել, ով է իրենց ավելի շատ դուր գալիս, ապա նա նրանց փոխարեն կանի այդ ընտրությունը: Այնուհետև ռեփերն անպարկեշտ ժեստ է արել:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփի թիմը 500 հազար դոլար է առաջարկել 50 Cent-ին
- Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը փոթորիկները համարել է բնության արձագանքը Թրամփին
- Ռուսաստանն արգելել է Մերիլ Սթրիփի մասնակցությամբ ֆիլմերը
- Անհարգանքը ծնում է անհարգանք, բռնությունը՝ բռնություն. Մերիլ Սթրիփի քաղաքական ելույթը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան