Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվն աճում է
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է ավելի քան 17-ի, հարյուրավոր մարդիկ հոսպիտալացվել են -գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Նյու Յորք Թայմսին։
Ավելի վաղ հայտնել էին 10 զոհի մասին։
Աղբյուրի հաղորդմամբ, ավերվել է ավելի քան 2 հազար շինություն։
Տեղի իշխանություններն ասել են, որ զոհերի ու տուժածների թիվը կարող է աճել, քանի որ շատ զոհեր դեռ հաշվված չեն, որոշ մարդիկ անհետ կորել են, ավելին դեռ որոշ թաղամասեր անհասանելի են մնում փրկարարական ջոկատների համար։
Ռուսական աղբյուրը հաղորդում է, որ ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովը Կալիֆոռնիայի իշխանություններին առաջարկել է իրենց օգնությունը՝ հրդեհի մարման հարցում։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում