Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հետ
Հայաստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ընթացող բանակցություններն ընկերական խաղ անցկացնելու կապակցությամբ ավարտվել են: Համաձայն երկու կողմերի միջև կնքված համաձայնագրի՝ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա նոյեմբերի 9-ին՝ Երևանում:
ՀՖՖ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի ազգային հավաքականը, հնարավոր է, ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնի նոյեմբերին: Այդ մասին ՀՖՖ-ն կտեղեկացնի պաշտոնական հաստատում լինելուն պես:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան