«Վինար»-ը գյուղացիներին դեռ 30 մլն դրամ պարտք է
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով նախորդ տարվա խաղողի մթերումների դիմաց չվճարված պարտքերին, նշեց, որ ամենաբարդ պրոբլեմը շարունակում է մնալ «Վինար» ընկերությունը:
«Ամեն ինչ արեցինք՝ դատասխազության, Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ, որպեսզի կարողանանք պարտքերը մարել: Մենք խնդրել էինք «Շահնազարյան» ընկերությանը գնել «Վինար» ընկերության պահեստավորած սպիրտը և արդյունքում պարտքի մեծ մասը վճարվել է գյուղացիներին: Այս պահին մնացել է շուրջ 30 մլն դրամ և դրանով նույնպես զբաղվում ենք: Իհարկե խնդիրներ կան, բայց փորձում ենք լուծե: Թեև դա մեր գործառույթը չէ, բայց ամեն ինչ անում ենք և բոլոր պետական մարմիններն էլ մեզ օգնում են, որպեսզի կարողանանք այդ հարցը լուծել»,- նշեց Իգնատի Առաքելյանը:
Գյուղատնտեսության նախարարը նաև ասաց, որ այս տարի խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չկան:
Հարակից հրապարակումներ`
- Խնդրահարույց է շարունակում մնալ «Վինար» ընկերության հարցը. գյուղնախարար
- Նախարար. Պարզվել է «Վինար»-ի սպիրտը խաղողի չէ
- Քաղցրաշենցիներին չմարված պարտքի գործը դատախազությունում է. Արտակ Սարգսյան
- Տխուր ընկերություններ կան, բայց տխրահռչակ է «Վինարը». Ռոբերտ Մակարյան
- Գյուղնախարարությունը դիմել է Գլխավոր դատախազություն՝ «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու
- Քաղցրաշենցիները կառավարության մոտ դարձյալ իրենց գումարներն են պահանջում