Փանիկ գյուղում նախկին մշակույթի տանը հրդեհ է բռնկվել
Այսօր ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Փանիկ գյուղի չշահագործվող նախկին մշակույթի տանը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Նախարարությունից հայտնում են, պարզվել է, որ այրվում են Փանիկ գյուղի մշակույթի տան տանիքի փայտյա կառուցատարրերը և փայտյա առաստաղը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:00-ին, մարվել՝ 10:49-ին:
Այրվել են մշակույթի տան փայտյա հատակը (մոտ 100 քմ), տանիքի փայտյա կառուցատարրերը և առաստաղը (մոտ 200 քմ), տանիքի և առաստաղի կառուցատարրերից ջերմահարվել և փլուզվել է մոտ 250 քմ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան