Հետազոտություն. Կին վիրաբույժների հիվանդներն ավելի հազվադեպ են մահանում
ին վիրաբույժների կողմից կատարված վիրահատություններից հետո հիվանդները 12 տոկոսով ավելի քիչ են մահանում, քան տղամարդ վիրաբույժների կողմից կատարված վիրահատությունների դեպքում: «Գազետա.ռու»-ն գրում է, որ նման եզրակացության են հանգել Տորոնտոյի համալսարանի հետազոտողները:
Նրանք վերլուծել են Կանադայում 2015-2017 թվականների ընթացքում 3300 վիրաբույժների կողմից կատարված 100 հազար վիրահատված հիվանդի բժշկական տեղեկանքները: Նրանք համեմատել են տաղամարդ ու կին բժիշկների կողմից կատարված միևնույն վիրահատության հետևանքով գրանցված մահվան դեպքերը, եկել եզրակացության, որ կին բժիշկների կողմից վիրահատություն իրականացնելու պարագայում մահվան դեպքերը 12 տոկոսով քիչ են:
Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ պատճառը կարող է լինել այն, որ կանայք ավելի սրտացավ են հիվանդի նկատմամբ: Բացի այդ, նրանք ավելի հազվադեպ են ընդունում ռիսկային որոշումներ, չեն ամաչում գործընկերների օգնությանը դիմել, եթե իրենց մոտ խնդիրներ են առաջանում: