ՀՀ նախագահը դեսպաններ է նշանակել
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ դեսպաններ նշանակելով Գվատեմալայում, Կիպրոսում և Սերբիայում: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո)»։
Նախագահի մեկ այլ հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ ՉԱՐՉՕՂԼՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կիպրոսի Հանրապետությունում և Սերբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աթենք)»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան