Ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 11-12-ը, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 15-ին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
ԱԻՆ պաշտոնական էջի հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-13-ը կնվազի 3-5 աստիճանով, 14-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 11-12-ը՝ երեկոյան ժամերին, 13-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: 13-ի ցերեկը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը ցերեկը Երևանում կգրանցվի +21-+23 աստիճան տաքություն:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում