Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանում կանխատեսում է 3.5% տնտեսական աճ
Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է Համաշխարհային տնտեսության զարգացման կանխատեսումների վերաբերյալ զեկույց, որում Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումը բարելավվել է, նախկին՝ 2.9%-ի փոխարեն այժմ կանխատեսվում է 3.5% աճ:
ԱՄՀ-ի փորձագետների փոխանցմամբ՝ ինֆլիացիայի մակարդակը 2017թ-ին Հայաստանում կանխատեսվում 1.9%, 2018թ-ին ՝3.5%:
Հիմնադրամի կանխատեսմամբ՝ հետխորհրդային երկրներից միայն Ադրբեջանում կարձանագրվի տնտեսական անկում (1%), Ռուսաստանում տնտեսական աճը կկազմի 1.8%, Վրաստանում՝ 4%:
Տնտեսական աճի մակարդակով առաջատար երկրները կլինեն Թուրքմենստանը և Ուզբեկստանը՝ համապատասխանաբար 6.5 և 6%-ով: