Կոռուպցիոն սկանդալների ֆոնին՝ ԵԽԽՎ-ն խստացրեց իր վարքագծի կանոնագիրքը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ի պատասխան կառույցում տարածված կոռուպցիոն մեղադրանքների, միաձայն ընդունեց ԵԽԽՎ խստացված Վարքագծի կանոնակարգ՝ նպատակ ունենալով վերականգնել իր աշխատանքի նկատմամբ հանրային վստահությունը։
Հաստատելով Իան Լիդել-Գրենջերի զեկույցը՝ վեհաժողովը նշեց, որ կոռուպցիայի վերաբերյալ վերջին պնդումները վտանգում ու երկարատև վնաս են հասցնում իր հեղինակությանն ու անհրաժեշտ է ամբողջական ու հավասարակշռված հիմունքներ՝ ապագայում կոռուպցիոն վարքագիծը կանխելու համար։
ԵԽԽՎ Վարքագծի նոր կանոնակարգը հնարավորություն է ստեղծում անցկացնել արդար հետաքննություն՝ անդամների կողմից էթիկայի խախտումների դեպքում, որի հիմք կարող են լինել նաև արտաքին աղբյուրները, ինչպես նաև կիրառել խիստ պատժամիջոցներ, եթե տեղի է ունեցել կանոնակարգի խախտում։
ԵԽԽՎ անդամներն այլևս չեն կարող խոստանալ, տալ, խնդրել կամ ընդունել որևէ գումար, փոխհատուցում կամ վարձատրություն՝ իրենց պարտականությունների կատարման ընթացքում ու պետք է հայտարարագրեն ամեն ինչ՝ յուրաքանչյուր նստաշրջանի սկզբում։ Թափանցիկության բարձրացման համար հայտարարագրերը պետք է հրապարակվեն առցանց։ Կան նաև դրույթներ, որ զեկուցողներն ու ընտրական դիտորդները պետք է նախապես հայտարարեն, եթե ունեն շահերի բախումներ։
ԵԽԽՎ Վարքագծի նոր կանոնակարգը կազմվել է Եվրոպայի խորհրդի հակակառուպցիոն մարմնի՝ ԳՐԵԿՈ-ի, առաջարկների հիման վրա, որոնք նախատեսում են առավել խիստ սահմանափակումներ լոբբիստների համար, ներառյալ «թափանցիկ ռեգիստրի» ստեղծում ու քայլեր, որոնք կկանխեն վճարովի խորհրդատվություններ մատուցող նախկին անդամների կողմից ցանկացած արտոնության օգտագործում։
Նշենք, որ ԵԽԽՎ-ն արդեն իսկ ստեղծել է անկախ, արտաքին հետաքննության մարմին, որն ուսումնասիրում է իր ներկա ու նախկին անդամների նկատմամբ կոռուպցիոն պնդումները։ Մարմինն իր զեկույցը ներկայացնելու մինչև 2017թ․-ի վերջ։
ԵԽԽՎ-ն հայտնվեց կոռուպցիոն սկանդալի մեջ Ադրբեջանի պատճառով, երբ հայտնի դարձավ, որ նրա նախկին անդամ, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն ի նպաստ Ադրբեջանի գործելու համար ստացել է 2,4մլն եվրո: Վոլոնտեի գործին հաջորդեցին մի շարք այլ բացահայտումներ ու «Ադրբեջանական լվացքատուն»-ը, որով պարզ դարձավ այն մեխանիզմները, որոնցով Ադրբեջանը լվացել էր մոտ 3մլրդ դոլար ու կաշառել եվրոպացի քաղաքական գործիչներին։
Հարակից հրապարակումներ`
- «Ադրբեջանական լվացքատուն». Մերկելի կուսակիցն ու ԵԽԽՎ պատգամավորը ևս կաշառվել է Ադրբեջանի կողմից
- «Ադրբեջանական լվացքատուն». Սկանդալային բացահայտումներ Ադրբեջանի կողմից եվրոպացիներին կաշառելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին