«Պաշտպանության նախարարը ծառայել է այն տեսքով, որը հիմա առաջարկում է բոլոր իր համաքաղաքացիներին». Վ. Սարգսյան
«Երկար ժամանակ հասարակությունում քննարկվում էր, թե արդյոք պաշտպանության նախարարը ծառայել է, թե չի ծառայել։ Պաշտպանության նախարարը ծառայել է այն տեսքով, որը հիմա առաջարկում է բոլոր իր համաքաղաքացիներին»,- Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա մանրամասնեց. «Այսինքն՝ ուսման ընթացքում նախապատրաստում զինվորական սպայական ծառայության, ավարտից հետո՝ սպայական ծառայություն և այդ ձևով երկրին օգտակար լինելու կարողություն։ Ես դրա մեջ որևէ խնդիր չեմ տեսնում»:
Նախարարի խոսքով, պրակտիկան աշխարհում կա, աշխարհի առաջատար բուհերը շատ հանգիստ տալիս են տարկետում, եթե քաղաքացին ներկայացնում է տեղականք, որ ունի զինվորական ծառայության պարտավորություն իր երկրում, և դրանից հետո վերադառնում է, սովորում է:
«Դա ցույց է տալիս, որ ուսման ընդհատման խնդիր չկա, ընդհակառակը՝ մարդուն հնարավորություն են տալիս շունչ քաշել ակադեմիական գործունեությունից, մի փոքր այլ հայացք ձևավորել ու վերադառնալ ակադեմիա: Որևէ խնդիր չեմ տեսնում», -ասաց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Սպաների սահմանային տարիքը չի երկարացվի. նախարար
- «Նորակոչիկի առողջական վիճակի որոշման խնդիրը թողնված է 3-4 օղակի վրա՝ լղոզված պատասխանատվությամբ»
- Գործող օրենսդրությամբ նախատեսված տարածքային սահմանափակումները հանվում են. Պաշտպանության նախարար
- ՄԻՊ. Իրավունքների պաշտպանության առումով մարտահրավերներ կան նաև Զինված ուժերում
- Օրենսդրական կարգավորումների նպատակը ԶՈՒ մարտունակությունը բարձրացնելն է. Վ. Սարգսյան
- Պաշտպանության ոլորտի օրենսդրական դաշտն ի մի բերելու կարիք կա. նախարար
- Նահապետյան. Պետք է գնահատել ՀՀ քաղաքացի չհանդիսացող հայերին որպես կամավոր ներգրավելու կարգավորումները
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում