Սեյրան Օհանյանը դրական է գնահատել Սեֆիլյանի առաջարկը, սակայն չի ներկայացել հանդիպմանը. «Ժամանակ»
Շաբաթ օրը տեղի է ունեցել Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ձևավորվող ազգային դիմադրության ճակատի երկրորդ հանդիպումը։ Ժիրայր Սեֆիլյանի ցուցակում 31 անունների մեջ նշվում են նաև ՕՐՕ դաշինքի առաջնորդները՝ Սեյրան Օհանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սեյրան Օհանյանը դրական է գնահատել Ժիրայր Սեֆիլյանի՝ ազգային դիմադրության ճակատի ձևավորումը։ Ճակատի համակարգման աշխատանքներն իրականացնող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը թերթի հետ զրույցում նշել է, որ նախատեսված էր հանդիպում Սեյրան Օհանյանի հետ, սակայն ինչ-ինչ պատճառներով հանդիպումը չի կայացել, և առաջիկա օրերին այդ հանդիպումը կկայանա։
«Քննարկում չենք ունեցել, ուղղակի կողմնորոշվել ենք՝ հանդիպենք, զրուցենք, հասկանանք»,- ասել է Պետրոս Մակեյանը։
ՕՐՕ դաշինքի մյուս երկու առաջնորդները՝ Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայաստանում չեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան