Ֆրենկ Շվաբե․ ԵԽԽՎ 3 անդամ ընդունել է Ադրբեջանից կաշառվելու փաստը
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվեց ուընդունվեց Ադրբեջանի վերաբերյալ 2 զեկույցներ՝ ժողովրդավարական ինստիտուտների գործունեության, որը ներկայացնում են Ստեֆան Շենախն ու Սեզար Ֆլորին Պրեդան, ու մարդու իրավունքների հարգման վերաբերյալ զեկույցը, որը պատրաստել է բելգիացի Ալան Դեստեքսը, ով, սակայն, այլևս ԵԽԽՎ անդամ չէ, քանի որ ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի պատճառով նախընտրեց հրաժարվել ԵԽԽՎ-ից՝ բացատրություններից խուսափելու համար։ Զեկույցը ներկայացրեց ԵԽԽՎ իրավական հարցերով հանձնաժողովի նորընտիր նախագահ Լենա Սոտնիկը։
Քննարկումը, որը տևեց մոտ 2 ժամ, ելույթներ ունեցան մի շարք պատգամավորները ու փոփոխությունների արդյունքնում տեքստն ավելի խստացվեց։
Աքսել Ֆիշերն իր ելույթում նշեց, որ զեկույցը պատկերացում է տալիս Ադրբեջանում իրավիճակի մասին ու ընդգծեց, որ ժողովրդավարությունը պետք է զարգանա, բայց ճիշտ ուղղությամբ։ Ֆիշերը նշեց, որ Իլգար Մամմադովը պետք է անհապաղ ազատ արձակվի, իրավապաշտպանները չունեն հնարավորություն պայքարել մարդու իրավունների համար իրենց երկրում, վերհանել ու լուծել դրանք։ Նշվեց նաև, որ մեծ է նաև նախագահի իշխանությունը ու այն պետք է որոշակիորեն սահմանափակվի։ Ֆիշերը նշեց, որ պետք է ոչ միայն քննադատել, այլ նաև օգնել երկրին բարեփոխվել։
Գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն ասաց, որ Ադրբեջանի մասին խոսելուց պետք է խոսել կոռուպցիայի մասին ու արդեն իսկ հայտնի է հստակ 3 դեպք, որ ԵԽԽՎ անդամներն ընդունել են Ադրբեջանից գումար ստանալու փաստը՝ Լուկա Վոլոնտե, Կարին Շտրենց ու Էդուարդ Լինթներ։Շվաբեն կոր աչեց խոսել այս մասին ու պաշտպանել կազմակերպության հեղինակությունը։
Լեհ պատգամավոր Դոմինիկ Տարչինսկին ադրբեջանի պատվիրակներին կոչ արեց Ադրբեջանի նկատմամբ քննադատությունները չկապել իսլամաֆոբիայի հետ․«Մի խառնեք այս փաստաթուղթը կրոնի հետ։ Ժողովրդավարություն կամ կա, կամ չկա։ Ժողովրդավարությունը տարբեր ուղղություններ չի ունենում»։
ԵԽԽՎ նախկին նախագահ Անն Բրասյորը նշեց, որ 2014թ․-ին ԵԽ նախագահությունից հետո հույս կար, որ կլինի առաջընթաց, բայց շատ ուղղություններով եղավ հետընթաց, Ադրբեջանում առկա է ճնշում քաղաքացիական հասարակության նկատմամբ, կոռուպցիա ու դատարանի որոշումների չկատարում։ Բրասյորը նշեց, որ կոռուպցիան չի կարող ընդունելի լինել կազմակերպությունում՝ ավելացնելով, որ այո Ադրբեջանը փորձում է կոռումպացնել, բայց պետք է նաև քննադատել ԵԽԽՎ անդամներին, որ վերցնում են գումարը․«Մեր հայտարարությունները չէ, որ վնասում են Ադրբեջանին, այլ առաջընթացի բացակայությունը երկրում»։
2004-ից 2010թթ․-ներին Ադրբեջանի հարցով նախկին զեկուցող Անդրես Հերքելը նշեց, որ շատ լավ գիտի Ադրբեջանի պատմությունն այս կառույցում։
«Իհարկե, այդ տարիներին ես կոռուպցիայի ականատես չեմ եղել, բայց ես միշտ զգում էի, որ մի բան այն չէ, մի բան սխալ էր իմ գործընկերների կարծիքներում։ Միայն հետո այն անվանվեց «Խավիրայաին դիվանագիտություն» ու այժմ արդեն ունենք փաստեր, թե ինչպես էին գումարներն օգտագործվում՝ քաղաքական գործիչներին կաշառելու համար, ու թե ինչպես էր այն կառավարվում Բաքվի կողմից»-ասաց Հերքելը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին