Միքայել Մելքումյան. Ադրբեջանի պատվիրակությանը պետք է զրկել ձայնի իրավունքից
«Կարծում եմ, որ միջազգային տարբեր հեղինակավոր պարբերականներ արդեն իսկ անդրադարձել են Ադրբեջանի՝ պայմանական անվանմամբ «Լվացքատան» գործունեությանը և բոլորն էլ համակարծիք են, որ դա հետագայում պետք է բացառել։ Սակայն, նաև այդ բացառման հիմքում պետք է դրվեն և՛ իրավական, և՛ քաղաքական գնահատականներ՝ անաչառ և ազնիվ: Բայց միայն գնահատական տալը բավարար չէ»,- այս մասին այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում իր ելությում նշել է հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:
«Պետք են հստակ մեխանիզմներ, որոնց հիմքում պատասխանատվության ենթարկելն է, այլապես դա կդիտվի որպես «ջայլամի» քաղաքականություն, որն այս կառույցին սազական չէ:
Ո՞րն է ելքը:
Զրկել Ադրբեջանի պատվիրակությանը ձայնի իրավունքից, կոշտ սանկցիաներ կիրառել նրանց նկատմամբ:
Ինչքա՞ն կարելի է անազնիվ և նենգ ճանապարհով փորձել խեղաթյուրել իրականությունը: Ավելին, տարբեր քաղաքական և հանրային գործիչներին գնելու համար Ադրբեջանի ղեկավարը նույնիսկ չի խորշում բանկային տարբեր դրամական փոխանցումներից՝ բացահայտ ու ցինիկ ձևով փորձելով հասնել իր նենգ նպատակին:
Մի երկիր, որտեղ նավթի գները հենց իջան, նավթի փոխարեն միանգամից սկսեց կոռուպցիա արտահանել: Արդյո՞ք նման երկրում կարող են դեմոկրատական ինստիտուտները զարգանալ:
Կրկնում եմ, փուչիկը պայթել է»,- ասված է Միքայել Մելքումյանի տարածած ելույթի տեքստում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին