Ռոջեր Գեյլ․ Մենք վճռական ենք ԵԽԽՎ-ում կոռուպցիան արմատախիլ անելու հարցում
«Պարոն Սեիդովը մեր ընկերն է, մեր քաղաքական խմբի անդամը և ես հարգանք ունեմ նրա նկատմամբ։ Նա շատ դժվարին աշխատանք ունի կատարելու, քանի որ որոշ առումով նա պետք է պաշտպանի անհերքելին»,-ասաց ԵԽԽՎ-ում Բրիտանիայի պատվիրակության անդամ, ԵԽԽՎ նախկին նախագահ Ագրամունտի հեռացումից հետո ԵԽԽՎ-ն միջանկյալ նախագահած Սըր Ռոջեր Գեյլը՝ Եվրոպայի խորհրդի ֆեյսբուքյան եթերում՝ անդրադառնալով Ադրբեջանին ու ԵԽԽՎ-ում տարածված կոռուպցիային։
Սըր Ռոջեր Գեյլը նշեց, որ ԵԽԽՎ-ում եղել է երկու կարևորագույն խնդիր։ Առաջինը նախագահության խնդիրն էր, որից, ինչպես ասաց պատգամավորը, կարողացան դուրս գալ ու այն արդեն ետևում է։ Այժմ մեծ վստահություն կա նորընտիր նախագահ Ստելլա Կիրիակիդեսի նկատմամբ։
Անդրադառնալով կոռուպցիային՝ Ռոջեր Գեյլը նշեց, որ այժմ հետաքննություն է իրականացվում` ԵԽԽՎ արտաքին, անկախ հետաքննության մարմնի կոմից։ Ռոջեր Գեյլը նշեց, որ հետաքննության պատճառն այն է, որ առկա է մտագոհություն, որ ԵԽԽՎ որոշ անդամներ ոչ պատշաճ ձևով գումարներ են ստացել տարբեր վայրերից ու այդ վայրերից մեկն էլ Ադրբեջանն է։ Անկախ հետաքննական մարմնի 3 ճանաչված դատավորներն ուսումնասիրում են փաստերն ու ներկայացնելու են արդյունքները։
«Ես միայն կասեմ, որ ես վճռական եմ, իմ գործընկերները վճռական են, Ստելլան վճռական է, որ մենք պետք է արմատախիլ անենք սա։ Կոռուպցիան տեղ չունի այնպիսի տեղում, ինչպիսին սա է։ Եթե մենք չենք կարող օրինակ ծառայել, ապա ով կարող է։ Խնդրում եմ ու հույս ունեմ, որ Բրիտանիայի պատվիրակության անդամներից այս ամենում ոչ մեկ ոչ մի ձևով ներառված չի լինի։ Իսկ եթե լինի, ապա նրան կգնան, մենք չենք ցանկանում նրանց այստեղ, շնորհակալ ենք»,-ասաց Ռոջեր Գեյլը։
Հարակից հրապարակումներ`
- Յագլանդ․ ՌԴ կողմից գումարի չվճարման դեպքում ԵԽ աշխատակազմը կկրճատվի 10 տոկոսով
- Ֆրենկ Շվաբե․ ԵԽԽՎ 3 անդամ ընդունել է Ադրբեջանից կաշառվելու փաստը
- Կոռուպցիոն սկանդալների ֆոնին՝ ԵԽԽՎ-ն խստացրեց իր վարքագծի կանոնագիրքը
- Նաիրա Զոհրաբյան. Նավթադոլարային թմրադեղի վրա նստածները զրոյացնում են ԵԽԽՎ հեղինակությունը
- ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի
- Արփինե Հովհաննիսյան․ ԵԽԽՎ-ում հաջողվեց փոփոխել ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծի հակահայկական ձևակերպումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան