Խվորոստովսկու կինը հերքել է նրա մահվան մասին տեղեկատվությունը
Ռուսաստանցի և բրիտանացի օպերային երգիչ (բարիտոն) Դմիտրի Խվորոստովսկու կինը հերքել է նրա մահվան մասին տեղեկատվությունը:
«Իմ ամուսինը լավ է և ուրախ քնած է իմ կողքին: Ամոթ այն մարդկանց, ովքեր նման բաներ են գրում»,- գրել է երգչի կինն իր ֆեյսբուքյան էջում:
Ռիա նովոստին գրում է, որ ավելի վաղ երգչի մահվան մասին Twitter-ում գրել էր սենատոր Ելենա Միզուլինան: Ավելի ուշ նա հեռացրել էր իր գրառումը՝ բացատրելով, որ ընդամենն արձագանքել է այլ ԶԼՄ-ների հրապարակումներին:
Դմիտրի Խվորոստովսկու տնօրենը նույնպես հերքել էր տեղեկատվությունը:
«Դա ամբողջությամբ սուտ է: Նա ողջ է և տանն է»,- ասել էր նա «Ռիա նովոստի»ին:
Նշենք, որ 2014-ի ամռանն արտիստի մոտ հայտնաբերել էր ուղեղի ուռուցք, բուժման կուրս անցնելուց հետո 2015-ին Խվորոստովսկին վերսկսել էր համերգային գործունեությունը:
Հարակից հրապարակումներ`
- Խվորոստովսկին չեղյալ է հայտարարել իր ելույթները Վիեննայի պետական օպերային թատրոնում
- Պետերբուրգում հոսպիտալացվել է Խվորոստովսկին
- Խվորոստովսկին առողջական վիճակի պատճառով հրաժարվել է Մեծ թատրոնում դեբյուտից
- Խվորոստովսկին չի կարող ելույթ ունենալ Վիեննայում՝ քիմիաթերապիայի պատճառով
- Հիվանդութունը պատիժ չէ, այլ փորձություն. Դմիտրի Խվորոստովսկի
- Դմիտրի Խվորոստովսկի. Ոչ ոք առայժմ չի պատրաստվում մահանալ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում