Նահապետյան. Պետք է գնահատել ՀՀ քաղաքացի չհանդիսացող հայերին որպես կամավոր ներգրավելու կարգավորումները
«Անհրաժեշտ է գնահատել, թե նոր օրենսդրական կարգավորումները ինչպես են նպաստելու զորակոչային տարիքի անձանց հաշվառումը պատշաճ կազմակերպելուն և ծառայությունից դուրս մնացած անձանց բացահայտմանը»,-այսօր ԱԺ-ում անցկացվող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Հիշեցնենք, որ «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներն անցկացվում են հենց այս հանձնաժողովի նախաձեռնությամբ:
Հաջորդ կարևոր հարցը, ըստ Նահապետյանի, զինվորական ծառայության նախապատրաստումն է, այդ թվում առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննության, դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողական մեխանիզմների առկայոությունը:
Հանձնաժողովի նախագահը շարունակեց թվել հարցերը, որոնք լսումների ընթացքում պետք է պարզաբանվեն.
«Զորակոչի կազմակերպման հարցով անհրաժեշտ է քննարկել տեղական զորակոչային հանձնաժողովների լրացման հետ կապված հնարավորությունները: Զինված ուժերի և զինվորական ծառայության համատեքստում չափազանց կարևոր է դիտարկել պարտադիր և պայմանագրային զինծառայության նոր նախաձեռնությունների արդյունավետությունը: Պետք է հստակեցնել, թե որքանով են հստակ կանոնակարգված ծառայության մի տեսակից մյուսին անցնելը»:
Պատգամավորի խոսքով, անհրաժեշտ է նաև գնահատել բուհերն ավարտած և սպայական կոչում ստացած սպաերի ինտեգրմանն առնչվող, ինչպես նաև կամավորների, այդ թվում ՀՀ քաղաքացի չհանդիսացող հայերի ներգրավման, զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության, բնակարաններով ապահովման, բուժօգնության տրամադրման մասին կարգավորումները։
«Անշուշտ օգտակար կլիներ այս հարցերի վերաբերյալ լսել Զինված ուժերի ներկայացուցիչների պարզաբանումներ»,-ասաց Կ. Նհաապետյանը, ավելացնելով, որ ակնկալում է արդյունավետ ու օգտակար քննարկում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան