Դրված խնդիրն իրականացվեց ներգրավված ստորաբաժանումների միասնական գործունեության շնորհիվ. Դվորնիկով
Այսօր «Ալագյազ» զորավարժարանում դրված խնդիրն իրականացվեց ներգրավված ստորաբաժանումների միասնական գործունեության շնորհիվ: Այս մասին «Փոխգործակցություն 2017» համատեղ զորավարժության մարտական կրակի կիրառմամբ փուլից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը։
«Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ շարունակվում են զորավարժությունները, որոնց ընդհանուր անվանումն է «Մարտական եղբայրություն-2017» և այսօր Հայաստանում անցկացվող է դրա փուլերից մեկը, որը կոչվում է «Փոխգործակցություն 2017», ու անվանումն ինքը խոսում է իր փոխարեն», - ասաց Դվորնիկովը:
Նա նշեց, որ կրակային փուլին նախորդած օրերին անցկացվել է գործողության պլանավորման փուլը:
«Դուք տեսաք փոխգործակցություն և բոլոր ստորաբաժանումների միասնական գործունեություն, որոնք իրականացնում էին ՀԱՊԿ անդամ սուվերեն պետության սահմանների պահպանություն: Պայքարն անցկացվում էր լեռնային պայմաններում` ապօրինի զինված խմբավորումների դեմ: Բոլորդ լավ հասկանում եք, որ մեր զինված ուժերն իրենց ազգային բնակարաններում պատրաստ են իրականացնել խնդիրներ, իսկ ահա փոխգործակցությունը մշակվում է հենց այսօր` այստեղ, և դեռ շարունակվելու է մշակվել առաջիկա օրերին ՀՀ զորավարժարաններում», - հացելեց ՌԴ ԶՈւ գեներալ-գնդապետը:
Հարակից հրապարակումներ`
- Գնահատականը բարձր է. Գեներալ-մայոր Տիրան Խաչատրյան
- Հրետանի, ավիացիա, հետախուզություն. Ալագյազում զորավարժություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին