ՆԶՊ-ի վրա ևս պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել, գումար ծախսել, տանել կրակելու. Թևան Պողոսյան
Այսօր Ազգային ժողովում«Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» վերլուծական կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանն իր ելույթում շնորհակալություն հայտենց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին քննարկումներին մասնակցելու և «Պատիվ ունեմ» ու «Ես եմ» ծրագրերը նախաձեռնելու համար։
«Շնորհակալություն են ուզում հայտնել նաև օրենիքի այն գաղափարի համար, որ ՀՀ 18 տարեկան արական սեռի բոլոր քաղաքացիները պետք է ծառայեն։ 2016 թվականի ապրիլից հետո սառը ցնցուղ ապրեցինք բոլորս և հասկացանք, որ իրավիճակը պետք է փոխել։ Սկսեցիքն փոփոխությունների նախագիծ, նոր գործընթացներ գնաց, ձերբակալություններ եղան, քրեկան գործեր հարուցվեցին, նոր կառավարություն ունեցանք և եկավ «Ազգ-բանակ» կոնցեպտը։ Այսօր քայլ առ քայլ շարժվելով, կողմ և դեմ ընդունելով, այնուամենայնիվ ունենք մի շարունակական պրոցես, և ես ուրախ եմ, որ փորձում ենք նոր մոտեցումներով մեր խնդիրներին անդրադառնալ»,- ասաց նա։
Թևան Պողոսյանի խոսքով՝ այսօր մեծ խնդիր կա հասկանալու, թե որտեղ են մեր թերությունները միշտ եղել, արդյո՚ք օրենքի տեքստն է վատ եղել, թե մեխանիզմները, որոնցով կյանքի է կոչվում օրենքը. «Մեր դրած մեխանիզմները պետք է լինեն գործող, ժողովրդավարական, քաղաքացիական, կամ պառլամենտական վերահսկողությունը լինի լիակատար։ Հասկանալի է, որ նոր օրենքը նախագծելով, ընդունելով մենք պետք է դրա հետ միասին նաև աշխատենք վստահության մեխանիզմների վրա։ Խորհրդարանական վերահսկողությունը մեծ խնդիր ունի, այստեղ ոլորտային հանձնաժողովը պետք է հատուկ կարողություններ զարգացնի»։
Ինչ վերաբերում է առողջապահական համակարգում էլեկտրոնային անձնական գործ պատրաստելու զարգացմանը՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» վերլուծական կենտրոնի նախագահն ասաց. «Մինչև 18 տարեկանը մեր ցանկացած քաղաքացի ունենալու է իր այդ անհատական էլէկտրոնային գործը, որի տեղեկությունները հնարավորություն կընձեռնեն զինկոմիսարիատներին օգտագործելու և միանգամից ստանալու, թե ինչ հիվանդություններ է ունեցել այդ մարդը 18 տարիների ընթացքում։ Եթե այս մոտեցումը կառավարությունը ճիշտ մշակի և քննարկի, «Ազգ-բանակ»-ի երկու տարր կկապվեն իրար, առողջահապահության և զորակոչի համակարգերը կարող են բազաներն օգտագործել միասին»։
Թևան Պողոսյանն իր ելույթում անդրադարձավ դպրոցներում Նախանական զինվորական պատրաստությանը՝ նշելով. «ՆԶՊ-ի վրա ևս պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել, գումար ծախսել, իրականամում պետք է տանել երեխաներին կրակելու, այդ հոտը զգալու, այդ ձայնը ընկալելու, ուսից բաց թողնված կրակոցն իրականում զգալու»։
Անդրադառնալով սոցիալական ապահովությանը՝ նա ասաց. «Օրենքի 66-րդ հոդվածում նշվում է, որ ցանկացած զինվորական և նրա ընտանիքի անդամ օգտվում է քաղաքային բոլոր տրանսպորտի ձևերից անվճար, բացի՝ տաքսիից, միգուցե փոքրիկ խնդիր է, բայց իրականում այդ տպավորությունը չունեմ, որ այդպես է կատարվում։ Հնարավոր է զինվորական հագուստով մարդ նստում է, փող չեն գանձում, իսկ եթե քաղաքացիական հագուստով է լինում զինվորականը, դա ինչպե՞ս է տարբերակվում կամ ընտանիքի անդամներին ինչպե՞ս տարբերակել։ Պետք է անպայման սոցիալական գովազդով կամ այլ ձևերով իրազեկում կատարել, ինչպես նաև ձև մշակենլ, թուղթ տրամադրել, որպեսզի զինվորականներն ու ընտանիքի անդամները օգտվեն անվճար երթևեկելուց»։
Հարակից հրապարակումներ`
- «Պաշտպանության նախարարը ծառայել է այն տեսքով, որը հիմա առաջարկում է բոլոր իր համաքաղաքացիներին». Վ. Սարգսյան
- Սպաների սահմանային տարիքը չի երկարացվի. նախարար
- «Նորակոչիկի առողջական վիճակի որոշման խնդիրը թողնված է 3-4 օղակի վրա՝ լղոզված պատասխանատվությամբ»
- Գործող օրենսդրությամբ նախատեսված տարածքային սահմանափակումները հանվում են. Պաշտպանության նախարար
- ՄԻՊ. Իրավունքների պաշտպանության առումով մարտահրավերներ կան նաև Զինված ուժերում
- Օրենսդրական կարգավորումների նպատակը ԶՈՒ մարտունակությունը բարձրացնելն է. Վ. Սարգսյան
- Պաշտպանության ոլորտի օրենսդրական դաշտն ի մի բերելու կարիք կա. նախարար
- Նահապետյան. Պետք է գնահատել ՀՀ քաղաքացի չհանդիսացող հայերին որպես կամավոր ներգրավելու կարգավորումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան