«Ելք»-ն առաջարկել է հանձնաժողով ստեղծել՝ քննելու Գեղամյանի «խուլիգանական» վարքը. «Ժամանակ»
«Ելք» խմբակցությունը ԱԺ է ներկայացրել Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծ։ Նախագծում ասվում է, որ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը խախտել է «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի և «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի մի շարք հոդվածներ։
«Ըստ այդմ՝ «Ելք» խմբակցությունն առաջարկում է ստեղծել ԱԺ էթիկայի հանձնաժողով Արտաշես Գեղամյանի խուլիգանական վարքը քննարկելու և դրան համապատասխան գնահատական տալու համար։ ՀՀԿ-ականներն արդեն հայտարարել են, որ իրենք խուլիգանական պահվածքի մեջ որևէ արտառոց բան չեն տեսնում, և կարելի է չկասկածել, որ դեմ կլինեն այս նախագծին։ Հետաքրքիր է, թե ինչպես կդրսևորեն իրենց ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը»,-գրել է «Ժամանակ»-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին