Յագլանդ․ ՌԴ կողմից գումարի չվճարման դեպքում ԵԽ աշխատակազմը կկրճատվի 10 տոկոսով
«Իհարկե, մեզ համար խնդիր է, որ անդամ երկիրը չի վճարում անդամավճարը։ Սա ուղղակի անընդունելի է, մենք չենք կարող ունենալ անդամ երկիր, որը չի ֆինանսավորում բյուջեն։ Եթե անդամ երկիրը չի վճարում անդամավճար, նա չի կարող լինել անդամ։ Սա առաջացնում է ֆինանսական խնդիր, սակայն սա կարելի է հաղթահարել։ ՌԴ անդամավճարը կազմում է ԵԽ բյուջեի 10 տոկոսը, սա նշանակում է, որ մենք պետք է վերակազմավորենք կազմակերպությունն ու կրճատենք աշխատակազմը 10 տոկոսով։ Սա պարզ է ու հնարավոր է անել»,-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից 2017թ․-ի անդամավճարի մի հատվածի չվճարման մասին հարցին, որը կազմում է մոտ 11մլն եվրո։
Յագլանդը, սակայն, նշեց, որ սա միայն ֆինանսական կողմն է, իսկ իրենց փորձում են լուծել խնդիրը, որն ունի լայն քաղաքական ենթատեքստ ու պետք է հարց բարձրացնել՝ «արդյո՞ք իրենք ցանկանում են Եվրոպայի խորհուրդ Ռուսաստանի հետ, թե առանց»։
Յագլանդը նշեց, որ կարևոր է, որպեսզի ԵԽ-ն իր գործիքներով կարողանա պաշտպանել իր անդամ երկրների, այդ թվում նաև ՌԴ քաղաքացիներին։ Իսկ եթե երկիրը չի ցանկանում լինել կազմակերպության անդամ, դա արդեն իրենց խնդիրն է, իսկ իրենք կանեն հնարավոր ամեն ինչ՝ անդամ երկրներին պահելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներքո։
«Հարցին միայն ֆինանսական տեսանկյունից նայելը սխալ է, քանի որ եթե մենք դրան նայենք քաղաքական ու մարդու իրավունքների տեսանկյունից, ապա հնարավոր կլինի այն լուծել»-, ասաց Թորբյորն Յագլանդն ու ընդգծեց, որ ոչ մեկ չպետք է գործի ֆինանսական ճնշման տակ։
Հիշեցնենք, որ ՌԴ-ն հայտարարել է, որ գումարը չի վճարվի՝ մինչև ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ամբողջական ու առանց նախապայմանների իրավունքների վերականգնումը։ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը զրկվեց ձայնի իրավունքից 2014թ․-ին Ղրիմի՝ ՌԴ-ին միացվելու պատճառով, որը Եվրոպան համարում է անեքսիա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին