Պաշտպանության ոլորտի օրենսդրական դաշտն ի մի բերելու կարիք կա. նախարար
«Պաշտպանության մասին», «Զինվորական ծառայության» մասին օրենքների առաջարկումը երեք հիմնական նպատակ է հետապնդում: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նախարարի ներկայացմամբ, այս օրենքների ընդունումը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումներով, քանի որ արված փոփոխությունները կարիք ունեն կարգավորման օրենսդրական մակարդակում:
Երկրորդ նպատակը, Վ. Սարգսյանի խոսքով, կոնսոլիդացումն է: Նա նշեց, որ տարիների ընթացքում պաշտպանության ոլորտում ընդունվել են բազմաթիվ օրենսդրական ակտեր, որոնք հաճախ ունենում են համադիր ընթերցում, կիրառում, նույն խնդրին վերաբերող կարգավորումներ տարբեր օրենսդրական ակտերում՝ երբեմն իրար հետ որոշակի հակասության մեջ գտնվելով:
«Օրենսդրական դաշտն ի մի բերելու կարիք կար»,- նշեց նա:
Երրորդ նպատակը նոր քաղաքականության, «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի համար իրավական հիմքի ստեղծումն է:
«Երկու ծրագիրն էլ, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքականությունների փոփոխություններ, կարիք ունեն իրավական ձևակերպման օրենքի մակարդակում»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ այս օրենքների նախագծերը վերջին վեց ամիսներին հանրային քննարկումների առարկա էին դարձել:
Հարակից հրապարակումներ`
- Նահապետյան. Պետք է գնահատել ՀՀ քաղաքացի չհանդիսացող հայերին որպես կամավոր ներգրավելու կարգավորումները
- ՊՆ. «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերի վերջնական տարբերակը կազմելիս հաշվի կառնվեն առաջարկները
- Ավարտվել են «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի համայնքային քննարկումները
- Վիգեն Սարգսյանը՝ «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերի մասին
- «Ազգ-բանակ» հայեցակարգի ներքո շրջանառության մեջ դրվեց երկու նոր նախագիծ՝ «Պատիվ ունեմ», «Ես եմ»
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում