69 համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
Նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան հանրապետության 69 համայնքներում, որոնցից 3-ում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34-ը խոշորացված համայնքներ են:
ԿԸՀ մամուլի ծաՆշված համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի ընտրություններ (որոնցից 3-ում արտահերթ), 17 համայնքում՝ միայն ավագանու անդամի, իսկ 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18.00-ին, լրացել է նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը:
Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ անցկացվող թվով 49 համայքներում առաջադրվել էին 143 թեկնածուներ, որոնցից 8-ը մինչև գրանցումը հետ են վերցրել իրենց փաստաթղթերը: Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններին 49 համայքներում գրանցվել է 135 թեկնածու, որոնցից 3-ը կանայք են:
Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 56-ը անկուսակցական են, 67-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 6-ը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության, 4-ը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության, 1-ը՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության և 1-ը Համերաշխություն կուսակցության անդամներ են:
Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 93-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 36-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 6-ը Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից:
Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններին առաջադրված թեկնածուներից որևէ մեկի գրանցումը չի մերժվել:
Ավագանու անդամի հերթական ընտրություններ անցկացվող թվով 54 համայքներում առաջադրվել էին 993 թեկնածուներ, որոնցից 10-ը մինչև գրանցումը հետ են վերցրել իրենց փաստաթղթերը: Ավագանու անդամի հերթական ընտրություններին 54 համայքներում գրանցվել է 983 թեկնածու, որոնցից 50-ը կանայք են:
Ավագանու անդամի 983 թեկնածուներից 648-ը անկուսակցական են, 240-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 50-ը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության, 28-ը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության, 6-ը՝ Հայկական Վերածնունդ կուսակցության, 2-ական թեկնածու՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության, Երկիր Ծիրանի կուսակցության և Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության և 1-ական թեկնածու՝ Ազգային Միաբանություն կուսակցության, Հայաստանի Ժողովրդավարական Ազատական Միություն կուսակցության, Հանրապետություն կուսակցության, Ռամկավար Ազատական կուսակցության և Սահմանադրական Իրավունք Միություն կուսակցության անդամներ են:
Ավագանու անդամի 983 թեկնածուներից 783-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 183-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 11-ը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության, 2-ը՝ Երկիր Ծիրանի կուսակցության և 1-ական թեկնածու՝ Բարգավաճ Հայաստան կուսկացության, Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության, Ռամկավար Ազատական կուսակցության և Հայկական Վերածնունդ կուսակցության կողմից:
Ավագանու անդամի հերթական ընտրություններին առաջադրված թեկնածուներից որևէ մեկի գրանցումը չի մերժվել:
Նոյեմբերի 5-ին կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը լրանում է 2017 թվականի հոկտեմբերի 17-ին:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ն թեկնածուներ է առաջադրել Արտաշատում ու Գորիսում
- «Ելք»-ը ՏԻՄ ընտրություններին չի մասնակցի. Մանե Թանդիլյան
- ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն գրեթե բոլոր համայնքներում կունենա թեկնածուներ
- «Ծառուկյան դաշինքում» որոշել են ՏԻՄ ընտրություններում սուր առճակատման չգնալ. «Հրապարակ»
- ՀՀԿ-ն ունի շատ լավ շանսեր. Շարմազանովը՝ ՏԻՄ ընտրությունների մասին
- «Ծառուկյան» դաշինքը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին, իսկ «Ելք»-ում դեռ քննարկում են. «Ժամանակ»