Օրենսդրական կարգավորումների նպատակը ԶՈՒ մարտունակությունը բարձրացնելն է. Վ. Սարգսյան
Պաշտպանության ոլորտում առաջարկվող օրենքների նախագծերը կարգավորում են Հայաստանի պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայության նախապատրաստության, զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության կազմակերպման, իրականացման, նաև զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նախարարը նաև ներկայացրեց առաջարկվող կարգավորումների հիմքում ընկած քաղաքական հիմնական նպատակները՝ ապահովել զինծառայողների հասարակական ինտեգրումը, բարձրացնել պահեստազորի արդյունավետությունը, փոխարինել տարկետումների զգալի մասն արտոնություններով, ամրապնդել հանրության վստահությունը զինված ուժերի նկատմամբ:
«Իհարկե, այս բոլորն ունի մեկ ընդհանուր նպատակ՝ բարձրացնել մեր զինված ուժերի մարտունակությունը, մեր երկրի պաշտպանվածությունը»,- ընդգծեց Վ. Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանության ոլորտի օրենսդրական դաշտն ի մի բերելու կարիք կա. նախարար
- Նահապետյան. Պետք է գնահատել ՀՀ քաղաքացի չհանդիսացող հայերին որպես կամավոր ներգրավելու կարգավորումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան