ԱՄՆ-ն դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից
ԱՄՆ-ն դուրս է գալիս Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) կազմից: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են Պետքարտուղարությունից: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թ. դեկտեմբերի 31-ին:
«Հոկտեմբերի 12-ին Պետքարտուղարությունը տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ԱՄՆ որոշման՝ կազմակերպությունից դուրս գալու և ՅՈՒՆԵՍԿՕ-ում մշտական դիտորդական առաքելություն ստեղծելու մտադրության մասին»,- հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարը:
Նա նշել է, որ «այս որոշումը հեշտ չեն ընդունել»:
Ռիա նովոսին գրում է, որ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով, ԱՄՆ-ի՝ նման որոշման ընդունումը կապված է կազմակերպությունում հիմնարար բարեփոխումների անհրաժեշտությամբ և ՅՈՒՆԵՍԿՕ-ում շարունակվող հակաիսրայելական կանխակալությամբ:
2011 թ. Վաշինգտոնը հրաժարվել է ֆինանսավորել ՅՈՒՆՍԿՕ-ն այն պատճառով, որ իր շարքերն էր ընդունել Պաղեստինին: ԱՄՆ-ի օրինակին հետևել էր Իսրայելը, ինչի արդյունքում կազմակերպությունը զրկվել էր 22 տոկոս ֆինանսավորումից:
ՄԱԿ-ի Գիտության և Մշակույթի Կազմակերպությունը (United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO) հիմնվել է 1945 թ.։ Նրա հաստատված նպատակն է համերաշխության և անվտանգության օժանդակությունը՝ կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում միջազգային համագործակցության խրախուսման միջոցով՝ համընդհանուր հարգանքի և արդարության տարածման համար։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում