«Սուրբ տեղը դատարկ չի մնում». Սիդորովը` Ադրբեջանին զենք վաճառելու մասին
«Կարծում եմ՝ ամեն երկրում կան մարդիկ, ովքեր խորը ուսումնասիրության են ենթարկում այս հարցը: Ես այսպես եմ հասկանում, որ գլխավոր խնդիրն է պահպանել որոշակի հավասարակշռություն, իսկ հետագայում հնարավոր է նաև կարգավորվի այս հակամարտությունը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին՝ թե ինչպե՞ս է գնահատում ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների համագործակցությունը Հայաստանի հակառակորդ պետության հետ:
Նրա խոսքով՝ տարբեր կառույցների տարատեսակ գործողությունների շնորհիվ, ամեն դեպքում, կհաստատվի խաղաղություն, այլ տարբերակ հնարավոր չէ. «Չնայած, որ ուսադիրներով եմ, բայց վստահ եմ, որ այս հակամարտությունների կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով»։
Անդրադառնալով Ադրբեջանին զենք մատակարարելու հարցին, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետն ասաց. «Ռուսական մի ասացվածք կա՝ «Սուրբ տեղը դատարկ չի մնում», այնպես որ, եթե տրամադրված են զենք ունենալ, նրանք այն կունենան: Ինչ-որ տեղ գուցե այդտեղ որոշակի դրական բան կա»։
Հարակից հրապարակումներ`
- Սպայական կազմի պատրաստվածությունը բավականին պրոֆեսիոնալ էր. Անատոլի Սիդորով
- Իսկ ինչ end-user certificate է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան