
Սիրիայում նախատեսում են վերականգնել տրանսպորտային ենթակառուցվածքները
Մոսկվան ու Դամասկոսը քննարկում են համագործկցել տրանսպորտային ենթակառուցվածքները՝ օդանավակայանները, երկաթուղին, նավատորմը վերականգնելու գործում: Այս մասին, «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Սիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդը:
«Նախարարությունը Ռուսաստանի Դաշնության հետ քննարկել է ազատագրված տարածքներում օդանավակայանների վերագործարկման հարցում համագործակցության հնարավարություններ, նոր օդանավակայանի կառուցման ու նոր ինքնաթիռների ձեռք բերման վերաբերյալ հարցեր»,-ասել է սիրիացի նախարարը:
Կողմերը քննարկել են նաև վնասված նավերի վերանորոգման, ավերված կամուրջների վերականգնման հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում վերականգնվել է արևային մարտկոցների արտադրությունը
- Հալեպում արդեն գործում է աշխարհում ամենամեծ փակ պատմական շուկան
- Հալեպի բնակչությանը կանոնավոր էլեկտրականություն կմատակարարվի
- Սիրիան պատերազմից առաջ և հետո