Սոչիում ծնված ու ԱՊՀ-ում տարածված երկու լուսանկարի պատմություն
ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը չէր սպասում, որ Սոչիում իր կողմից արված լուսանկարները նման տարածում ու մեծ արձագանք կունենան:
Սոցցանցերի հայ օգտատերերի շրջանում առավել շատ տարածվեց ՀՀ նախագահի ու Ադրբեջանի նախագահի լուսանկարը:
«Տարբեր միջոցառումների ժամանակ, երբ երկու երկրների նախագահներն իրար կողք են լինում, ես ամեն պահը որսում եմ՝ նրանց հայացքները, ժեստերը, ամեն ինչ: Ինչպես ասում են, պուլսի վրա եմ լինում: Այդ հանդիպմանն էլ մի քանի դիրքով, կողքից էլ երկար մնացի-մնացի ոչինչ էլ չեղավ: Հետո գնացի դիմացից իմ սովորական կադրը անելու: Նկատեցի, որ Ալիևը այսպես ասած, «գյոզ ա դրել» ու նկարեցի»,-Panorama.am-ին ասաց լուսանկարների հեղինակը:
Նշենք, որ լուսանկարն արվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ: Հաջորդ լուսանկարը նախորդել է ընդլայնված կազմով նիստին:
«Մի քանի տասնյակ լուսանկարներ, օպերատորներ վաղուց սպասում էինք, որ նախագահները գային: Ընթացքում նայում էի, լուսավորությունը դուրս եկավ: Ֆիքսեցի իմ մեջ, դիրքավորվեցի: Մտածում էի՝ մեր նախագահին այդպես նկարեմ: Ստացվեց այնպես, որ Նազարբաևն առաջինը մտավ սրահ: Նկարին իրականում ուժեղություն տվել է իր հայացքը, ինքնավստահությունը, քայլը»,-ասաց ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչը:
Այս պահին նա չի հիշում, թե ղազախական քանի լրատվամիջոցի է հարցազրույց տվել՝ զանգում են, սոցցանցերում գտնում, գրում:
«Ընդհանրապես նման արձագանքի չէի սպասում»,-ասաց Դ. Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին