ՀՀԿ-ն մեծ կարևորություն է տալիս ՏԻՄ ընտրություններին. Աշոտյան
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծ կարևորություն է տալիս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աոտյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին:
«Երբ տեսնեք կուսակցական վիճակագրությունը, ևս մեկ անգամ կհամոզվեք, որ ՀՀԿ-ն ունի ամենակայացած կառույցները: Մեր քաղաքական հաջողությունների գրավականներից մեկը նաև այն է, որ կուսակցական համակարգը բավականին ինստիտուցիոնալ է և ունի մեծ ներուժ»,- ընդգծեց Ա.Աշոտյանը:
Նա հույս հայտնեց, որ ընտրությունները կանցնեն բարձր մակարդակով, բացի այդ, ակնկալում են ինտենսիվ քարոզարշավ: «Մեր թեկնածուները քաղաքացիներին կներկայացնեն իրենց համայնքների զարգացման տեսլականները և հուսանք, որ քաղաքացիները նույնպես ակտիվ կլինեն քարոզարշավի ընթացքում»,- նշեց նա:
Աշոտյանի խոսքերով՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար ամենաշատ առաջադրված թեկնածուները ՀՀԿ-ից են, երկրորդ տեղում անկուսակցականներն են, հետո միայն այլ կուսակցությունները՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն: «Այլ կուսակցություններից ևս կան առաջադրված թեկնածուներ, սակայն դրանք եզակի դեպքեր են, կազմակերպված մասնակցություն չկա»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան