«Օսկարյան» կինոակադեմիան հատուկ խորհրդակցություն է անցկացնելու
Կինեմատոգրաֆիստական արվեստի և գիտության ամերիկյան կինոակադեմիան, որն անցկացնում է «Օսկար» մրցանակաբաշխությունը, հատուկ խորհրդակցություն է անցկացնելու ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնիի հետ կապված սկանդալի պատճառով: Գազետա.ռու-ն, հղում անելով Reuters-ին, գրում է, որ կինոակադեմիայի կառավարիչների խորհուրդը հանդիպելու է հոկտեմբերի 14-ին:
«Ակադեմիան Հարվի Վայնշտեյնիի դեմ հայտարարությունների մեջ նկարագրված վարքագիծը համարում է խայտառակ, զզվելի, ակադեմիայի և ստեղծագործ հանրության բարձր ստանդարտներին չհամապատասխանող»,- նշված է կինոակադեմիայի հայտարարության մեջ:
Խորհրդակցությանը նախատեսվում է քննարկել պրոդյուսերի հասցեին հնչեցված մեղադրանքը և կինոակադեմիայի հնարավոր գործողությունները:
Հարվի Վայնշտեյնին «Օսկարի» դափնեկիր է:
Հիշեցնենք, որ լրագրողների հետաքննության տվյալների համաձայն, Հարվի Վայնշտեյնը գերթե 30 տարի սեռական ոտնձգություններ է կատարել կանանց նկատմամբ: Նա սեքս-ծառայությունների դիմաց խոստացել է օգնել աշխատանքում առաջ գնալ: Նրա «զոհերի» ցուցակը տպավորիչ է՝ հայտնի դերասանուհիներ, մոդելներ, պրոդյուսերի օգնականներ և ուրիշներ: Որևէ դեպք այդպես էլ դատարան չի հասել: