«Գրքի գիշեր»-ը «Բուկինիստ» գրախանութի ամբողջ տեսականու համար կգործի 30 տոկոս զեղչ
Հոկտեմբերի 14-ին ժամը 18:00-24:00-ը «Բուկինիստ» գրախանութում և հարակից՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակում կանցկացնի «Գրքի գիշեր-2017» ծրագիրը: Լրագրողների հետ հանդիպմանը «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասաց, որ պուրակում լինելու է տիկնիկային թատրոն՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթների թեմաներով, ժամը 20:00-22:00-ն՝ հեղինակային երգի համերգ, ժամը 22:00-24:00-ը շարժական կինոթատրոնով ցուցադրվելու է «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմը:
«Այդ ամբողջ ընթացքում «Բուկինիստ» գրախանութի ամբողջ տեսականու համար կգործի 30 տոկոս զեղչ: Կեսգիշերից մինչև առավոտ մեր օն-լայն գրախանութում ևս գրքերը կվաճառվեն 30 տոկոս զեղչով»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ միջոցառումը մեծ հաջողություն է ունենալու:
Միջոցառումը «Բուկինիստ» ընկերությունն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Ասուլիսին ներկա ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ այս և դեռևս անցյալ տարի կազմակերպված «Գրքի գիշերն» ու «գրքախառնությունը» ապացուցեցին, որ սին են այն կարծիքները, որ հասարակությունը հեռացել է գրքից:
«Ապացուցեին ավելին, որ գիրքն է այն ուղիղ, շիտակ, կարճ ճանապարհը, որով կարողանում ենք մեր երեխաներին ուղեկցել, ուղղորդել դեպի երևակայանական, կախարդական աշխարհը, դեպի մեր հայրենիքի պատկերացրած տեսլականը»,- նշեց նախարարը:
Նա հույս հայտնեց, որ այս միջոցառումը ձևական բնույթ չի կրի, կունենա իր խորը, հիմնական ազդեցությունն ընթերցողների, գրավաճառ ցանցի մեծացման, գրականության տարածման, գրքի հանրահռչակման վրա:
Արմեն Ամիրյանը տեղեկացրեց, որ այս օրերին Ֆրանկֆուրտում ընթանում է Գրքի միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը մասնակցում է մեծ պատվիրակությամբ, շքեղ տաղավարով: Նա նաև ասաց, որ նոյեմբերի առաջին ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Երևանում տեղի կունենա «Գրքի փառատոնը», որտեղ կներայացվի պետական աջակցությամբ հրատարակվող գրքերի մրցութային կարգը: Մրցութային կարգով կընտրվեն այն հեղինակների ստեղծագործությունները, որոնք կհրատարակվեն պետական աջակցությամբ և հովանավորությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա