էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումը կազատվի հարկերից, տուրքերից և գույքահարկից
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծմանն ու հարկերից, տուրքերից և գյուքահարկից ազատելուն:
Վարչապետը նշեց, որ ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և Հայաստանի տարածքում շահագործման համար կիրառվում են մի շարք հարկատեսակներ և վճարներ:
Հաշվի առնելով նշված մեքենաների էկոլգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալների խթանի անհրաժեշտությունը, Կարեն Կարապետյանը ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին, Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների և Բնապահպանության նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների՝ ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից և տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը, հաշվի առնելով նաև ԵՏՄ կարգավորումները, և Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան