Վիետնամում ջրհեղեղից զոհվել է 37 մարդ
Վիետնամում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 37 մարդ է զոհվել, հազարավոր մարդիկ տարհանվել են: «Գազետա.ռու»-ն գրում է, որ այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Հարավ-Արևելյան Ասիայի երկրներում բնական աղետների կանխման գործակալությանը։
Հաղորդվում է, որ 21 մարդ վիրավորվել է։ Գործակալության տվյալներով՝ 17 հազար տների բնակիչներ տարհանվել են, 18 հազար շենքեր վնասվել են, և առնվազն 200 տուն ամբողջությամբ տապալվել:
Այս տարի Վիետնամում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում