Ադրբեջանը երբ դիմի ԵԱՏՄ անդամակցության համար, մեր դիրքորոշումը շատ հստակ և պարզ է լինելու. Շավարշ Քոչարյան
«Ադրբեջանը չի դիմել ԵԱՏՄ անդամակցության համար, երբ դիմի, մեր դիրքորոշումը շատ հստակ ու պարզ է լինելու»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Նույնիսկ ԵԱՏՄ-ում դիտորդ դառնալու համար կա պայմանագրի դրույթ, համաձայն որի՝ չի կարող դիտորդ դառնալ այն պետությունը, որը քայլեր է ձեռնարկում ի վնաս որևէ անդամ պետության և ամբողջ կառույցի»,-ընդգծեց փոխնախարարը:
Շավարշ Քոչարյանի խոսքերով՝ եթե խոսենք միայն տնտեսական բաղադրիչի մասին, ապա շրջափակումը որևէ ձևի չես կարող գնահատել, որ դա քայլ չէ ի վնաս պետության:
«Այդ տեսակետից նույնիսկ դիտորդի մասին խոսք չկա, ուր մնաց անդամակցության», - նշեց փոխնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան