Հետևողական պետք է շարունակենք «Մաքուր Հայաստան» ծրագիրը. վարչապետ
Անցած ամիսների ընթացքում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվել է ծավալուն աշխատանք, կազմակերպվել է 2 համապետական շաբաթօրյակ և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ Երևանում։ Արդյունքում, ինչպես գործադիրի այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Կարեն կարապետյանը, 2017 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ 2029 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել են 1574-ը:
Ըստ վարչապետի՝ բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում նույնպես նշանակվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի պատասխանատուներ: Մշակվել և Ազգային ժողով է ներկայացվել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորմանն և պատասխաանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթը:
Կարեն Կարապետյանի խոսքերով՝ աղբահանության պայմանագրերի կնքման և վճարների հավաքագրման վերաբերյալ հանձնարարականի արդյունքում, արդեն իսկ կնքված պայմանագրերի թիվը ավելացել է երկու անգամ և կազմում է սուբյեկտների շուրջ 25 տոկոսը, ինչպես նաև ավելացել են աղբահանության համար վճարումների ծավալները (առանց Երևանի) ընդամենը 51.2 տոկոսով։
«Չնայած արձանագրված արդյունքներին, առկա իրավիճակը դեռևս կարիք ունի համակարգված շարունակական միջոցառումների և լրացուցիչ արդյունքների»,- ասաց վարչապետը և հանրապետական գործադիր, տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին, Երևանի քաղաքապետին և համայնքների ղեկավարներին հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով հետևողականորեն շարունակել Մաքուր Հայաստան ծրագրի շրջանակներում աշխատանքները` համաձայն հաստատված ծրագրի ու աշխատանքային պլանների:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարին էլ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ապահովել հոկտեմբերի 21-ին երրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
«Պարոն Լոքյան, մենք նաև այն ծրագրերը և ժամանակացույցը, որը կազմել ենք հետևողական պետք է գնանք: Իրավաբանական անձերի 25 տոկոսը լավ է, բայց ընդհանրապես ցուցանիշ չէ: Մինչև տարեվերջ 100 տոկոսով պայմանագրերը պետք է կնքվեն, նույնը վերաբերում է հավաքագրումներին»,- ասաց վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
- «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում առավելագույնս կնվազեցվի աղբանոցների ու աղբավայրերի թիվը
- «Մաքուր Հայաստան» ծրագիրը պարբերաբար պետք է կոշտ վերահսկողության տակ լինի. Վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները