ՍԱՊԾ-ը պետը միլիոնատեր է. «Փաստ»
Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, պարզվում է, բավական մեծ թվերի հասնող փոխառություններ ունի, ինչի մասին «Փաստ»-ը տեղեկացել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
«Ըստ այդմ, Կարապետյանը պարտքով է հանձնել 200 հազար ԱՄՆ դոլար ու 108 միլիոն 500 հազար դրամ: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 316 միլիոն դրամ, 768 հազար ամերիկյան դոլար ու 225 հազար եվրո:
Պաշտոնյայի եկամուտներն էլ ստացվել են 1 միլիոն 970 հազար դրամ աշխատավարձից, 135 միլիոն դրամ արժողությամբ գույքի օտարումից, 60 միլիոն դրամ ու 369 հազար ԱՄՆ դոլար ստացված փոխառություններից՝ վարկերից, ինչպես նաև 8 միլիոն 100 հազար դրամ ու 12 հազար ԱՄՆ դոլար տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները