ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց սպառազինություն ձեռք բերելու համար ՌԴ-ից մինչև 100 մլն դոլար վարկի ներգրավմանը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Ըստ համաձայնագրի՝ Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է մինչև 100 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ պետական արտահանման վարկ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:
Հայկական կողմը վարկն օգտագործելու է 2018-2022թթ. ընթացքում, իսկ վարկի մարման գծով առաջին վճարումը կկատարվի 2023թ-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան