Քաղաքական 11:40 12/10/2017 Աշխարհում

Ադրբեջանի «ազատ անկումը» Եվրոպայի խորհրդում շարունակվում է

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Սեփական տրամադրությամբ առաջնորդվելը խոշոր կենդանիների մենաշնորհն է։ Այս կարծիքին էր Ֆրանսիացի նշանավոր գրող Ալբեր Կամյուի «Անկում» վիպակի հերոսը։ Կարծիք, որ և՛ հերքվում, և՛ հաստատվում է, երբ ծանոթանում ես միջազգային հանրության, հատկապես Եվրոպական խորհրդի կողմից վերջին շրջանում հնչող քննադատություններին ի պատասխան Ադրբեջանի ղեկավարության արձագանքներին։

Հոկտեմբերի 11-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երկու բավականին քննադատական բանաձևեր ընդունեց Ադրբեջանի վերաբերյալ։ Մեկը մոնիտորինգային պարբերական բանաձևն է Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների մասին, մյուսը իրավական հարցերի հանձնաժողովում պատրաստված բանաձևն էր՝ Ադրբեջանում մարդու իրավունքների հարգման վերաբերյալ։ Ադրբեջանի իշխանությունները՝ նախագահի օգնական Ալի Հասանովի միջոցով հայտարարում են, որ  «կողմնակալ փաստաթղթերի ընդունումը, որոնք հիմնված են սուբյեկտիվ պատկերացումների վրա, և ճնշման փորձերի ավելացումը ստիպում է Ադրբեջանին վերանայել հարաբերությունները Եվրոպայի խորհրդի հետ»։ Նրա կարծիքով՝ զեկույցներն ընդունվել են հակաադրբեջանական շրջանների ջանքերով, որովհետև Ադրբեջանը անկախ քաղաքականություն է վարում, ունի զարգացման սեփական ուղին և այլն։ Հասանովյան տրամաբանությունից բխում է, որ Ադրբեջանում ստեղված իրավիճակի համար ով ասես կարող է մեղավոր լինել հայերը, հասարակական կազմակերպությունները, ռասիստներն ու իսլամաֆոբները, բայց ոչ Ադրբեջանը, ով իր «խոշոր» առաջնորդի ղեկավարությամբ առաջ է շարժվելու սեփական տրամադրությամբ՝ առանց անսալու որևէ մեկի նկատառումները։

Ընդհանրապես Կամյուի նշված վիպակի անվանումը և մոտիվները կարող են պատշաճ բնորոշել Ադրբեջանի ներկայիս եվրոպական քաղաքականությունը՝ թե ֆորմալ, թե լոբբիստական մակարդակներում։ Այն գտնվում է անկման վիճակում և գոյաբանական մտավարժանքների տեղիք է տալիս և՛ ադրբեջանցիներին, և՛ եվրոպացիներին։ Ավշերոնյան հանրապետությունում դժգոհում են Եվրոպայի վարած, իրենց կարծիքով, երկակի ստանդարտների քաղաքականությունից։ Բարկանում են, որ Եվրոպական միությունը միանշանակ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անընդունելի են համարում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պահանջն ազատ արձակելու քաղբանտարկյալներին, պատվիրված են համարում ԵԽԽՎ զեկույցները․․։ Եվ, սպառնում են վերանայել հարաբերությունները եվրոպական կառույցների հետ։

Եվրոպան իր հերթին մշտապես էկզիստենցիալ փնտրտուքների մեջ է Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելիս։ Մի կողմից կան աշխարհաքաղաքական, էներգետիկ շահեր, մյուս կողմից ակնհայտ է, որ Ադրբեջանը Եվրոպայից դուրս է ոչ միայն աշխարհագրական, այլ նաև արժեքաբանական տեսակետից։ Այն ավելի շուտ կարող է դասակարգվել ասիական դիկտատուրաների շարքում, քան համարվել ԵՄ արևելյան հարևան, որի հետ պետք է խորացնել քաղաքական ասոցացիան՝ հիմնվելով ժողովրդավարության, մարդու իրավունքների ու օրենքի գերակայության վրա։

Ադրբեջանական կեղտոտ լոբբիզմի վերաբերյալ սկանդալային բացահայտումները ցույց տվեցին, որ այս երկիրը ոչ միայն իր ներքին կյանքը չի կարող կազմակերպել իրավական ու ժողովրդավարական ճանապարհով, այլ նաև միջազգային հարաբերություններում չի խորշում բարոյապես ու իրավական առումով անթույլատրելի միջոցներ կիրառելուց։

Այս ամենի ֆոնին զարմանալի է ադրբեջանական իշխանությունների զարմանքը Եվրոպայի խորհրդից հնչող քննադատությունների նկատմամբ, ինչը թերևս տանելի կլիներ Ադրբեջանի համար, եթե Լեռնային Ղարաբաղի հարցում գոնե ինչ-որ մխիթարական ձևակերպումներ պոկած լինեին ԵԽԽՎ-ից։ Նախկինում Ադրբեջանի ներքին կյանքին, ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին վերաբերող այս կամ այն չափով ԵԽԽՎ քննադատական զեկույցներում երբեմն լինում էին ԼՂ հարցում ադրբեջանական տեսակետներն արտահայտող ձևակերպումներ։ Վերջին տարիներին Ադրբեջանն այս հարցում ևս պարտություն է կրում ու նրան չի հաջողվում պահպանել այդ հավասարակշռությունը, ինչն էլ ըստ էության դառնում է Եվրոպայի խորհրդից Ադրբեջանի դուրս գալու նյարդային կոչերի պատճառը։

Մեծ հաշվով Ադրբեջանի ինչի՞ն է պետք ժողովրդավարություն քարոզող Եվրոպայի խորհուրդը, եթե ԼՂ հարցում չի կարողանում ստանալ «իլհամահաճո» փաստաթղթեր։ Բոլորն էլ գիտեն, որ այն մինչև ողն ու ծուծը հակաժողովրդավարական, կլանային կառավարմամբ երկիր է, որի ժողովրդավարեցման հույսն անգամ տեսանելի ապագայում չկա։Եվրոպական կառույցների հետ հարաբերություններում այսպիսի «ազատ անկումն» է Ադրբեջանին ստիպում այլ ուղիներ փնտրելու՝ Եվրոպայում մեկուսացված չերևալու կամ օտարացվածության զգացումի դեմ պայքարելու համար։

Վերջում նշենք, որ սեփական ձախողումների համար սրան-նրան մեղադրելու փոխարեն Ադրբեջանը պետք է ընդունի, որ այս փուլում գոնե եվրոպական ուղղությամբ իր քաղաքականությունը տապալվել է: Արժանապատվությամբ պարտվելը ևս առաքինություն է, որի քաջությունն Ադրբեջանը ևս չունի։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում. Փաշինյան
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Փաշինյանը հայտարարում է, թե 6 պաշտոնյաներին ոչ թե հորդորել, այլ խնդրել է հեռանալ պաշտոններից
«2018 թվականից վեր հանված  խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}