ԱՄՆ ՄԶԳ-ն նշում է Հայաստանի հետ համագործակցության 25 տարին
ՀՀ-ն և ԱՄՆ-ն այսօր նշում են ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների անկյունաքարերից մեկի՝ ՀՀ-ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև համագործակցության քառորդ դարը։
«25 տարի առաջ Հայաստան ժամանեցին ԱՄՆ ՄԶԳ առաջին աշխատակիցները՝ Հայաստանի ժողովրդի հետ համագործակցության երկարաժամկետ նպատակով՝ ինքնիշխան և անկախ պետություն ստեղծելու նրա ճանապարհին», - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության` Հայաստանի ժողովրդի հետ գործընկերության 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ իր բացման խոսքում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը։
«Որպես պետդեպարտամենտում Հայաստանի գործերով առաջին պատասխանատու, Վաշինգթոնում առաջին դիվանագետ, ով օրեցօր կենտրոնացած էր նորանկախ ՀՀ հարցերի շուրջ՝ ես կարող էի տեսնել առնվազն հեռվից, թե որքան դժվարին էին այն մութ տարիները, երբ ժամանեցին ԱՄՆ ՄԶԳ առաջին աշխատակիցները։ Դա նաև նշանակում է, որ ես կարող եմ տեսնել Հայաստանն այնպես, ինչպես միայն քաջատեղյակ օտարերկրացին կարող է՝ տեսնելով Հայաստանի առաջընթացը տնտեսության, ժողովրդավարության, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ։ Առաջընթաց, որ տեղի ունեցավ, քանի որ ԱՄՆ ՄԶԳ-ն իր տրամադրած 1 մլրդ ԱՄՆ դոլարի օժանդակությամբ աշխատեց բազմաթիվ հայաստանցի գործընկերների հետ կողք-կողքը», - նշեց դեսպանը։
Ողջույնի իր խոսքում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ ՄԶԳ նախկին և ներկայս գործընկերներին՝ արդյունավետ աշխատանքի համար։
«Հայաստանի պետական և մասնավոր հաստատությունների զարգացմանը զուգահեռ զարգացել է նաև ԱՄՆ ՄԶԳ- Հայաստան գործընկերությունը։ ԱՄՆ ՄԶԳ ծրագրերն այժմ լայնորեն իրականացվում են տեղական կազմակերպությունների միջոցով և սատարում են հայկական կողմի նախաձեռնություններին», - ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան